ՌԴ-ի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների և Բաքվում «Ռուսական տան» գործունեության դադարեցման ֆոնին՝ Ադրբեջանը հիմա էլ որոշել է փակել Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը։ Մասնավորապես, ադրբեջանական Caliber.Az-ը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրներից ստացած բացառիկ տեղեկատվությունը, նշում է, որ գոյություն ունեցող անհավասարությունը վերացնելու համար Ադրբեջանը որոշել է որոշակի ճշգրտումներ կատարել երկրում օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցչությունների և մասնաճյուղերի գործունեության մեջ։ «Այս ճշգրտումները …

