Թուրքիայում բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 1100 մարդ է ձերբակալվել

Լուրեր

19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո տեղի ունեցած ցույցերի ընթացքում, մարտի 19-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում, ձերբակալվել է 1133 կասկածյալ։ Այս մասին հայտարարել է  Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան, գրում է Turkiye today-ը։

«Ձերբակալվածների թվում հայտնաբերվել են 12 տարբեր ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձինք։ Բողոքի ցույցերի ընթացքում տուժել է 123 ոստիկան։ Իշխանություններն առգրավել են  քարեր, փայտեր, հրավառության նյութեր, «Մոլոտովի կոկտեյլներ» կացիններ և դանակներ։ Դատական գործընթացները  շարունակվում են նրանց դեմ, որոնք հարձակվել են ոստիկանների վրա, վնասել են հանրային գույքը և սպառնացել հանրային անվտանգությանը»,- նշել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ոստիկանությունն այսօր վաղ առավոտից խուզարկություններ է իրականացրել տարբեր հասցեներում։ Ձերբակալվել են լրագրողներ, տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հանրային գործիչներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի