Դադարեցվել է Էջմիածնում գործող բենզալցակայանի գործունեությունը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արամվիրի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արամավիրի մարզի Էջմիածին համայնքի Շահումյան փողոցի 76 հասցեում՝ Ա․ Շ ԱՁ-ի կողմից շահագործվող և արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) հանդիսացող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի նկատմամբ․ տեղեկացնում են ՔՏՀԱ-ից։

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները արձանագրել են հրդեհային և տեխնիկական նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։

Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ՀՀ Արամավիրի մարզի Էջմիածին համայնքի Շահումյան փողոցի 76 հասցեում շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է։

Մարտի 21-ին, Տեսչական մարմնի Արամավիրի տարածքային ստորաբաժնաման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման մասնագետների հետ համագործակցության արդյունքում և՛ բենզա, և՛ հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանները կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների վերացումը։