Ուկրաինացիների կեսից ավելին վստահում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Հակառակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդմանը՝ վերջին ամիսներին նրա վարկանիշն աճել է: Այս մասին հայտարարել է Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը, գրում է ՌԲԿ Ուկրաինան։ Ըստ աղբյուրի՝ 2025 թվականի փետրվարի առաջին կեսի դրությամբ՝ Զելենսկիին վստահում է ուկրաինացիների 57%-ը, նրան չի վստահում 37%-ը։ Վստահություն-անվստահություն հավասարակշռությունը +20% է: Վստահության …

