Պուտինը Թրամփի հետ չի քննարկել Ուկրաինայի արտաքին կառավարումը․ Պեսկով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի քննարկել Ուկրաինայում արտաքին կառավարման ներդրման հարցը։ Այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Կոմերսանտը։

«Հեռախոսազրույցի ընթացքում այդ թեման չի շոշափվել։ Սակայն դա փաստ է, որի մասին խոսել է նախագահը։ Իսկապես դիտարկվում է ուկրաինական զինված ուժերի տոտալ անվերահսկողություն»,- հայտարարել է Պեսկովը։

Նա նշել է, որ արտաքին կառավարման  վերաբերյալ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը հիմնված է «անհերքելի փաստերի վրա՝ կապված իրական ստատուս-քվոյի հետ, որն այժմ կա Ուկրաինայում»։ Սակայն, ըստ նրա, այդ մասին դեռ վաղ է խոսել։

Հիշեցնենք, որ Պուտինն առաջարկել էր քննարկել ՄԱԿ-ի և մի շարք երկրների հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հարցը՝ այնտեղ ընտրություններ անցկացնելու համար։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչն էլ, Reuters-ի հետ զրույցում մեկնաբանելով առաջարկը, նշել էր, որ Ուկրաինայում պետական ​​կառավարումը որոշվում է երկրի Սահմանադրությամբ և ժողովրդի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի