Պուտինն առաջարկել է Ուկրաինայում «ժամանակավոր կառավարում» մտցնել ՄԱԿ-ի հովանու ներքո

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է քննարկել ՄԱԿ-ի և մի շարք երկրների հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հարցը՝ այնտեղ ընտրություններ անցկացնելու համար, գրում է Meduza-ն։

«Սկզբունքորեն կարելի է ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և, իհարկե, մեր գործընկերների ու ընկերների հովանու ներքո քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հնարավորությունը՝ ժողովրդավարական  ընտրություններ անցկացնելու համար, նրա համար, որ իշխանության գա մի կառավարություն, որը գործունակ է և վայելում է ժողովրդի վստահությունը, իսկ հետո բանակցություններ սկսել նրանց հետ խաղաղության պայմանագրի շուրջ»,- ասել է Պուտինը մարտի 27-ի գիշերը «Արխանգելսկ» միջուկային սուզանավերի նավաստիների հետ զրույցում։

Ըստ նրա՝ այս կառավարության հետ հնարավոր կլինի ստորագրել «լեգիտիմ փաստաթղթեր, որոնք կճանաչվեն ամբողջ աշխարհում և կլինեն հուսալի»։

«Բայց սա միայն տարբերակներից մեկն է, ես չեմ ասում, որ ուրիշներ չկան։ Բայց սա տարբերակներից մեկն է, և նման պրակտիկա գոյություն ունի ՄԱԿ-ի աշխատանքում»,- հավելել է ՌԴ նախագահը։

Նա նաև հայտարարել է, որ ռուս զինվորականների ձեռքում է Ուկրաինայում նախաձեռնողությունը և նրանք ունակ են հաղթել ուկրաինական զորքերին։

«Մենք աստիճանաբար, ոչ այնքան արագ, որքան կցանկանային ոմանք, բայց, այնուամենայնիվ, համառորեն և վստահորեն շարժվում ենք այս գործողության սկզբում նշված բոլոր նպատակներին հասնելու ուղղությամբ»,- ասել է Պուտինը՝ նշելով՝ մարտական ​​շփման ամբողջ գծի երկայնքով ռուսական զորքերի ձեռքում է ռազմավարական նախաձեռնությունը։

ՌԴ նախագահը նախկինում մի քանի անգամ ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին չի համարում լեգիտիմ նախագահ, քանի որ 2024 թվականին երկրում ընտրություններ չեն կայացել: Ուկրաինական օրենսդրությունն արգելում է ցանկացած ընտրությունների անցկացումը, քանի դեռ երկրում ռազմական դրություն է գործում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի