Գյումրիում ընտրակաշառքի գործով մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը. Հակակոռուպցիոն կոմիտե

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում նախօրեին ձերբակալվել էր 8 անձ: Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Ինչպես արդեն տեղեկացվել է, ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում նախօրեին ձերբակալվել էր 8 անձ՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու հիմքով: Նույն օրը նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ 6-ը օրենքով սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ վերջիններիս նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններով: Ներկայացված միջնորդություններից 5-ը դատարանի կողմից ամբողջությամբ բավարարվել են, և մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունը: Վերջիններս օրենսդրությամբ սահմանված կարգով ազատ են արձակվել, և նրանց վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն:

Ընդ որում, դատարանը քննիչի միջնորդություններով մեղադրյալների նկատմամբ սահմանել է նաև արգելքներ՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության բնակության վայրը չփոխելու, գիշերային ժամերին բնակության վայրը չլքելու, ինչպես նաև որոշակի անձանց հետ (ըստ նախաքննական մարմնի ներկայացման) չհաղորդակցվելու վերաբերյալ:

Այլ կերպ՝ վարույթն իրականացնող մարմինը, առաջնորդվելով հանրային շահով, նպատակ ունենալով ապահովել քրեական վարույթով օբյեկտիվությունն ու անաչառությունը, ընտրել և միջնորդել է մեղադրյալների նկատմամբ ընտրել այնպիսի խափանման միջոցներ, որոնք, ի թիվս այլնի, առավելագույնս կապահովեն նաև վարույթի մասնակիցների ընտրական իրավունքի ազատ իրացումը: Վերոգրյալի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթի մասնակիցներին հորդորում է խստորեն պահպանել ընտրված խափանման միջոցների սահմանափակումները և պայմանները՝ դրսևորելով իրավահպատակ վարքագիծ»,- ասվում է հաղորդագրությունում: