Ամերիաբանկը 100 մլն դրամ կուղղի երեխաների առողջության և կրթության ոլորտներում ծրագրերի իրականացմանը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավի շրջանակում անցկացված ԿՍՊ քվեարկության արդյունքները, որին կարող էին մասնակցել բոլորը։ Քվեարկության միջոցով բանկը հնարավորություն է տվել հանրությանը որոշելու, թե իր՝ 2025թ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի և բարեգործության բյուջեից որ ոլորտները պետք է ստանան 100 մլն դրամի ֆինանսավորում։

Քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ են հավաքել երեխաների առողջության և կրթության ոլորտները։ Տվյալ ոլորտների ներքո ծրագրեր իրականացնելու համար Ամերիաբանկը csr.ameriabank.am կայքում առանձնացրել է չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում ՀՀ-ում գործող հիմնադրամները և հասարակական կազմակերպությունները կարող են ներկայացնել ծրագրեր: Դիմումների ընդունման վերջնաժամկետն ապրիլի 15-ն է:

Նշենք, որ քվեարկությանը հնարավոր էր մասնակցել 2024 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Ընտրությունը ութ ոլորտների միջև էր․ բացի ընտրված ոլորտներից, քվեարկել կարելի էր կայուն զարգացման, փոքր և միջին բիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների օգտին։

Հիշեցնենք, որ Ամերիաբանկի «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը մեկնարկել էր 2024 թվականի հոկտեմբերին։ Նախագծի շրջանակում իրականացվեց երեք արշավ՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա»։ Արշավների նպատակն էր միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության շուրջ՝  բարելավելու կյանքի որակը: