Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատեց կոնյակի սպիրտի արտահանման ծրագիրը, ըստ այդմ՝ մեկ լիտր բարձրորակ կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով պետական աջակցություն կտրամադրվի։ Կառավարությունն ակնկալում է, որ աջակցության տրամադրման դեպքում կարտահանվի շուրջ 7.0 մլն լիտր կոնյակի սպիրտ, որի արդյունքում վերամշակող ընկերությունները կունենան շուրջ 80.0 հազար տոննա խաղողի մթերման համար անհրաժեշտ լրացուցիչ ազատ տարողություններ։ Կոնյակի սպիրտի …