Քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և շրջանառության հարկ վճարողների աջակցության հետ կապված հարցեր․ ՊԵԿ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ, պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովման նպատակով, տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են եկամուտների հայտարարագրման համակարգին, շրջանառության հարկ վճարողների աջակցությանը, հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր: Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված պետական, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կարևորել է հանրային, ինչպես նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների կարծիքը՝ հասարակության լայն շրջանակում քննարկվող կարգավորումների վերաբերյալ: Ներկայացվել են Կոմիտեի կողմից իրականացված աշխատանքները, մասնավորապես, անդրադարձ է եղել հանրության շրջանում իրականացվող լայնածավալ իրազեկման միջոցառումներին, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ժամկետներին, հայտարարագրի ներկայացման հարթակների առավել մատչելի դարձնելուն ուղղված աշխատանքներին՝ թվայնացման տեսանկյունից։ Քննարկվել են նաև առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների աջակցության ծրագրին վերաբերող հարցերը՝ կարևորելով աջակցության հասցեական տրամադրումը։

Անդրադառնալով հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող վարչարարությանը՝ խորհրդի անդամների կողմից բարձրացված խնդիրների և մտահոգությունների շարքում էին՝ ապրանքների ներմուծման կամ արտադրման դեպքում թվային դրոշմավորման, ԵՏՄ անդամ պետությունների միջև ապրանքների փոխճանաչելիության, ինչպես նաև ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքում առաջացած տուգանքների և ՊԵԿ կողմից ստացվող ծանուցումների հետ կապված հարցերը։

Ներկայացված հարցերի շուրջ, խորհրդի անդամների ակտիվ մասնակցությամբ, փոխանակվել են մտքեր և քննարկվել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները։ Խորհրդի անդամները հանդես են եկել կառուցողական առաջարկներով և դիտարկումներով։
ՊԵԿ նախագահն ամփոփելով նիստը նշել է, որ երկխոսության արդյունքում ներկայացված դիտարկումներն ու առաջարկները խորքային կուսումնասիրվեն, ինչպես նաև բարձրացված հարցերին արդյունավետ լուծումներ տալու նպատակով, հասարակական խորհրդի անդամների հետ համատեղ կկազմակերպվեն մասնագիտական աշխատանքային քննարկումներ: