Ադրբեջանում Իրանի օգտին լրտեսության մեջ մեղադրվողներին 15 տարվա ազատազրկման են դատապարտել

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Ադրբեջանում ավարտվել է Իրանի օգտին պետական ​​դավաճանության մեջ մեղադրվող Արիֆ Ռասուլովի և Էլնուր Ռասուլովի դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանի որոշմամբ՝ երկու ամբաստանյալներն էլ մեղավոր են ճանաչվել և դատապարտվել 15 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։

Հաղորդվում է, որ 2022 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել էր Իրանի հատուկ ծառայությունների կողմից ստեղծված լրտեսական ցանց։

Նշվել էր, թե 2018 թվականին Էլնուր Ռասուլովն Իրանում բուժման ընթացքում գաղտնի համագործակցության մասին պայմանավորվել է այդ երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացել են «Մեյսե» և «Բժիշկ» անուններով։

Նա ուղղակիորեն, ապա իր ազգական Արիֆ Ռասուլովի միջոցով, որին ներգրավել է գաղտնի համագործակցության մեջ, տարբեր վճարների դիմաց առաջադրանքներ է կատարել իրանական հատուկ ծառայությունների համար, մասնավորապես, WhatsApp-ի միջոցով ուղարկել է Բաքվի Գարադաղի շրջանի նավթամուղերի և գազատարների անցման տարածքների լուսանկարներն ու տեսանյութերը, ՊՆ-ին և Պետական ​​սահմանային ծառայությանը պատկանող անօդաչու թռչող սարքերի, տանկերի և զինտեխնիկայի, Բաքվում Texnofest ավիացիոն, տիեզերական և տեխնոլոգիական փառատոնին ներկայացված սարքավորումների, Բաքվի տարբերում շրջաններում տեղակայված զենիթահրթիռային ու այլ համակարգերը։

Նրանց մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 274 հոդվածով (պետական ​​դավաճանություն):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի