Ինչ կտա Starlink-ը ՀՀ անվտանգությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան շտապեց հայտնել, որ Starlink արբանյակային ինտերնետը հասանելի է Հայաստանում։ 

«Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում՝ մնալով անմիջական կապի մեջ աշխարհի և բնության հետ»,- գրել է Փաշինյանը։

Բայց նա ուրախալի լուրը հապշտապ հայտնելուց, կարծես, մոռացել է նշել, որ Հայաստանում Starlink-ի ծառայության ամսական բաժանորդագրության արժեքը սկսվում է 18,000 դրամից, սարքավորումների արժեքը կազմում է 349 դոլար։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Starlink-ը մրցակից չէ հասարակ ինտերնետ կապին և ծառայությունն ավելի թանկարժեք է։

​Starlink-ն արբանյակային ինտերնետային ծառայություն է, որը մշակել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը՝ նպատակ ունենալով ապահովել բարձր արագության ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհում, հատկապես, այն վայրերում, որտեղ ավանդական ինտերնետ կապը սահմանափակ է կամ բացակայում է։ Ծառայությունը հիմնված է ցածր ուղեծրում գտնվող հազարավոր փոքր արբանյակների ցանցի վրա, որոնք ապահովում են ինտերնետ կապի լայնածավալ ծածկույթ։ ​Starlink-ը լավ լուծում է հատկապես անվտանգային տեսանկյունից։

«Երբ կապուղիները վնասվեն, նաև բանակի համար լուրջ օգնություն է, ռուս-ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ ​Starlink-ն  առաջնագծում շատ մեծ հնարավորություններ է տալիս ուկրաինական բանակին»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը։

Միլիարդատեր, SpaceX-ի հիմնադիր, ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը ևս հայտարարել է, որ Starlink-ն այժմ ակտիվ է Հայաստանում՝ դարձնելով այն 130-րդ երկիրը, որտեղ հասանելի է այս ծառայությունը։ ​ 

​Starlink-ի քարտեզի վրա արդեն կա Հայաստանի անունը․ հարևան երկրներից ծառայությունը 2023 թվականից հասանելի էր Վրաստանում։ Տարածաշրջանային որևէ այլ երկրում արբանյակային ինտերնետ կապի այս ծառայությունն առայժմ հասանելի չէ։   

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան