ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու վերաբերյալ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի նախաքննությունը։ Ա.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սուտ մատնության հոդվածով. ըստ ՔԿ-ի՝ նա լիովին ընդունել է մեղադրանքը, զղջացել և հայտնել, որ մարտական դիրքն իբր հակառակորդին հանձնելու վերաբերյալ սուտ տեղեկություն է տվել …

