Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում բուլինգ ու պարբերական կոնֆլիկտներ են եղել․ 13-ամյա աշակերտը հիվանդանոց է տեղափոխվել․ Տեսչական մարմին

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Կրթության տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել Երևանի հիմնական դպրոցներից մեկի 7-րդ դասարանում 13-ամյա աշակերտների մասնակցությամբ ծեծկռտուքի և երեխային հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության տեսչական մարմինը։

Նշվում է, որ ահազանգը ստացվել է Տեսչական մարմնի թեժ գծով։ Զանգահարող քաղաքացին խնդրել է ուսումնասիրել դեպքը, ինչպես նաև դպրոցում տիրող բարոյահոգեբանական վիճակը։ Նշված հարցի վերաբերյալ նա գրառում էր կատարել նաև սոցիալական ցանցերում։

«Ուսումնասիրության արդյունքում Տեսչական մարմինը արձանագրել է, որ դպրոցում ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը կայուն է, սակայն 7-րդ դասարանում այն խաթարված է՝ պարբերական կոնֆլիկտների, բուլինգի և դրանց նկատմամբ ոչ արդյունավետ հակազդման պատճառով։

Մասնավորապես, արձանագրվել է, որ ուսուցչի օգնականը չի իրականացրել անհրաժեշտ դիտարկումներ, վերլուծություններ և կանխարգելիչ աշխատանքներ՝ սովորողների միջև դրական հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ։ Դպրոցի հոգեբանը համակարգված և շարունակական աշխատանք չի իրականացրել ագրեսիայի, բռնության և բուլինգի կանխարգելման ուղղությամբ, ինչպես նաև չի մասնակցել ոստիկանության և ծնողների հետ հանդիպումներին։

Դասղեկը ծեծկռտուքի մասին սահմանված կարգով՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, չի տեղեկացրել դպրոցի տնօրենությանը։ Տնօրենը դեպքի մասին տեղեկացել է ոստիկանությունից։ Բացի այդ, դասղեկը չի ապահովել անհրաժեշտ արտադասարանային և դաստիարակչական աշխատանքներ ու ծնողների հետ շարունակական կապ։

Խախտումներ են արձանագրվել նաև կրթության աջակցության համակարգողի և դպրոցի տնօրենի պաշտոնակատարի աշխատանքում։ Վերջինս, ըստ Տեսչական մարմնի, լիարժեք և համակարգված վերահսկողություն չի իրականացրել 7-րդ «ա» դասարանի աշակերտների վարքի և աշխատակիցների պարտականությունների կատարման նկատմամբ։

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ԿԱՊԿ ունեցող սովորողները չեն ապահովվել անհրաժեշտ մանկավարժահոգեբանական աջակցությամբ, իսկ ծնողական խորհրդի գործունեությունում բացակայել են ծնողներին իրենց իրավունքներին և պարտականություններին ծանոթացնելու վերաբերյալ փաստերը։

Արդյունքում Կրթության տեսչական մարմնի ղեկավարը դպրոցի տնօրինությանը կարգադրություն է տվել՝ ապահովելու մանկավարժական աշխատողների պարտականությունների պատշաճ կատարումը, ԿԱՊԿ ունեցող աշակերտներին անհրաժեշտ աջակցությունը, ինչպես նաև համագործակցելու թիվ 3 ՏՄԱԿ-ի հետ՝ դասարանում մասնագիտական միջամտություն իրականացնելու և ծնողավարման հմտությունները զարգացնելու նպատակով։

Բացի այդ, հանձնարարականով նախատեսվել է դասղեկին տրամադրել մեթոդական խորհրդատվություն բուլինգի կանխարգելման և դեռահասների հետ աշխատանքի ուղղությամբ, ինչպես նաև սովորողի հետ իրականացնել անհատական հոգեբանական աշխատանք՝ ագրեսիայի և նյարդայնության հաղթահարման ու ինքնատիրապետման զարգացման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։