ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք․ Երևան, Մարտիրոսյան փ․), որի ընթացքում նմուշառում է իրականացվել բոլոր արտադրատեսակներից և հանձնվել լաբորատոր հետազոտության․ հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Փորձաքննության արդյունքներով՝ միայն «Տորթ արքայախնձորով» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով …

