ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին․ տեղեկացնում են գերատեսչությունից։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Բելգիայի Թագավորության հետ տարբեր ոլորտներում համագործակցություն հաստատելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, տրանսպորտի և ավիացիոն ոլորտին առնչվող հարցեր։

