«2024 թվականի ընթացքում Հայաստանի Զինված ուժերի ու այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք։ Նախորդ տարվա ընթացքում Զինված ուժերում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք, 2023-ին կրկնապատիկն էր, գրանցվել էր 54 դեպք»,- այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախորդ տարվա տարեկան հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ հայտնեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ …

