ՀՀ նախագահը կմասնակցի Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին կմեկնի Վատիկան․ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) կմասնակցի Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին։