Երկուշաբթի կեսօրին Լոս Անջելեսից հյուսիս-արևելք գտնվող Բարսթոու շրջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, նաև առնվազն երկու հետցնցում՝ 3,5 և 2,8 մագնիտուդով, գրում է NBC LA-ը: Ըստ USGS կայքի՝ ցնցումները զգացվել են Լոս Անջելեսում, Փասադենայում, Գլենդելում, Չաթսվորթում, Գրանադա Հիլզում, Չինոյում, Ունիվերսալ Սիթիում, Քլերմոնտում և այլ վայրերում։ Ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Բարսթոուն գտնվում է Լոս Անջելեսից շուրջ …