Թրամփը մայիսի 8-ն ԱՄՆ-ում հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր 

Լուրեր

08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ը հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր։ Նա նշել է, որ պատերազմում հաղթելու համար Միացյալ Նահանգները «շատ ավելին է արել, քան մյուս երկրները»։

«Մեր դաշնակիցներից և ընկերներից շատերը մայիսի 8-ը նշում են որպես Հաղթանակի օր, բայց մենք Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթական արդյունքի հասնելու գործում, անկասկած, ավելի շատ բան ենք արել, քան որևէ այլ երկիր։ Ես այսուհետ մայիսի 8-ը վերանվանում եմ Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր, իսկ նոյեմբերի 11-ը՝ Առաջին համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր։ Մենք հաղթել ենք երկու պատերազմներում էլ, ոչ ոք չի կարող համեմատվել մեզ հետ ուժով, քաջությամբ կամ ռազմական հմտությամբ, բայց մենք երբեք ոչինչ չենք տոնում։ Դա այն պատճառով է, որ այլևս չունենք առաջնորդներ, որոնք գիտեն՝ ինչպես դա անել։ Մենք կրկին կսկսենք տոնել մեր հաղթանակները»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Հավելենք, որ ԱՄՆ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմում ներքաշվել է 1941 թվականի դեկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ ճապոնական ավիակիր նավատորմը հարձակվել էր Պերլ Հարբորի ամերիկյան ռազմածովային բազայի վրա։

Ամերիկյան բանակի ամենամեծ կորուստները եղել են Նորմանդական գործողության ընթացքում՝ երկրորդ ճակատի վայրէջքի ժամանակ՝ 1944 թվականի հունիսի 6-ից օգոստոսի 25-ը։ Գործողությունն ավարտվել է օգոստոսի 31-ին՝ Ֆրանսիայի ամբողջ հյուսիսարևմտյան մասի ազատագրմամբ։ ԱՄՆ-ը նաև օգնել է Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակիցներին ռազմական նյութերով, այդ թվում՝ զինամթերքով, տանկերով, ինքնաթիռներով, բեռնատարներով, ինչպես նաև սննդամթերքով և հումքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի