Հնդկաստանի և Պակիստանի սահմանին ապրիլի 25-ի գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել երկու երկրների սահմանապահների միջև: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ հղում անելով հնդիկ պաշտոնյայի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նշվում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Լիպա հովտում՝ Քաշմիրով անցնող վերահսկողության գծում։ AFP-ի աղբյուրի փոխանցմամբ՝ կրակոցների հետևանքով քաղաքացիական անձինք չեն տուժել։ «Կյանքը շարունակվում է …

