Հայտնաբերվել է 11 հետախուզվող, բացահայտվել է 181 հանցագործություն․ ՆԳՆ

Լուրեր

08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
Բոլորը

Բացահայտվել է 181 հանցագործություն, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 25 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 14-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 10-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ սառը զենքի հայտնաբերման ու անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, 3-ական դեպք՝ խուլիգանության ու զենք-զինամթերքի առգրավման, 2-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, մարդու առևանգման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, կողոպուտի, թմրանյութի իրացման, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու։

Բացահայտվել են նաև խոշտանգման, ավազակության, պետական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, անառակաբարո արարք կատարելու, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելու, ապացույցներ կեղծելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, փաստաթղթեր, դրոշմներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, հետամտելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության ու փաստաթղթեր կեղծելու դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9 դեպք,բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, ֆիզիկական ներգործության ու մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած երկու օրում գրանցված 16 ավտովթարի հետևանքով` 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։