Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ իշխանությունները հայտնաբերել և միջոցներ են ձեռնարկել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո սոցիալական ցանցերում «սադրիչ գրառումների դեմ»։ Բացահայտված 261 կասկածյալներից 37-ը բերման են ենթարկվել, գրում է Turkiye today-ը։ «Այն բանից հետո, երբ Ստամբուլի Գլխավոր դատախազությունը 106 կասկածյալների, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետի նկատմամբ ձերբակալելու հրամաններ արձակեց, որոշ …

