ՀՀ-ի և Ադրբեջանի միջև քննարկումներ են ընթանում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ Ալիևը՝ Կալլասին

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Եվրամիությունը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները և հետաքրքրված է դրանց հետագա զարգացմամբ։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Ընդգծելով Եվրամիության և Ադրբեջանի միջև էներգետիկայի ոլորտում շատ հաջող համագործակցությունը՝ նա նշել է, որ երկիրը հանդես է գալիս որպես հուսալի գործընկեր Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։

Ալիևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը Եվրամիության հուսալի գործընկերն է, անդրադարձել արդեն 4 տարի գործող Հարավային գազային միջանցքի նշանակալի դերին Եվրոպա գազ մատակարարելու գործում։

Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է՝ Բաքուն արդեն գազ է մատակարարում 10 եվրոպական երկրների, այդ թվում՝ ԵՄ անդամ 8 երկրների: Իլհամ Ալիևը նշել է, որ գազի մատակարարման աշխարհագրական ծածկույթի առումով Ադրբեջանը եվրոպական տարածք գազով մատակարարող առաջին երկրներից մեկն է։

Նշելով, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի շրջանակներում հաստատվել է հաջող և արդյունավետ երկխոսություն, Ալիևը նաև նշել է վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցության մեծ հնարավորությունների առկայությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ունի քամու էներգիայի հարուստ պաշարներ։ Ալիևը նաև ընդգծել է՝ Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի երկրների հետ միասին, կարևոր դեր է խաղում վերականգնվող էներգիայի անդրկասպյան միջանցքի զարգացման և Սև ծովի ուղղությամբ նախագծերի իրականացման գործում, որոնց միացել են նաև Վրաստանը, Ռումինիան, Հունգարիան, վերջերս՝ Բուլղարիան։

Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների հարցը։ Մասնավորապես, ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության, զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև կայունության ապահովման հարցերի շուրջ։

Ալիևը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի հիմքով քայլեր են ձեռնարկվում և քննարկումներ են ընթանում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի