Մրցույթ՝ փակ դռների ետևում. Factor TV-ի լրագրողի ներկայությունը քաղաքապետարանում անցկացվող մրցույթին «ավելորդ լարվածություն կստեղծի»

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը շարունակում է աշխատակազմի թափուր հաստիքները լրացնելու մրցույթներն անցկացնել փակ դռների ետևում:

Այսօր քաղաքապետարանում մի շարք թափուր հաստիքներ համալրելու նպատակով մրցույթ է հայտարարարվել: Խոսքը, մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

  • Գույքի կառավարման վարչության պետի տեղակալի
  • Մատակարարաման և տեխնիկական սպասարկման վարչության պետի
  • Սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալի
  • Վերահսկողության վարչության պետի
  • Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի տեղակալի
  • Ֆինանսական վարչության պետի տեղակալի
  • ֆինանսական վարչության պետի տեղակալ- գլխավոր հաշվապահի թափուր հաստիքները համալրելու մասին է:

Factor TV-ն գրավոր դիմում էր ուղարկել Քաղաքապետարան, որպեսզի թույլատրվի լուսաբանել մրցույթը, սակայն մրցութային հանձնաժողովը, արդեն երրորդ անգամ, որոշել է չթույլատրել  մրցույթի լուսաբանումը: Ուշագրավ է՝ հանձնաժողովի պատճառաբանությունը. մասնակիցները կկաշկանդվեն, անհարկի լարվածության մթնոլորտ կստեղծվի:

«Մրցութային հանձնաժողովը, ստանալով «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» Հ/Կ-ի լրագրող Արաքս Մամուլյանի 2025 թվականի ապրիլի 25-ի՝ մրցույթը լուսաբանելու  վերաբերյալ  23.04.2025 թվականի վերաբերյալ դիմուը, քննության առնելով այն,  և, ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին N 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 9-րդ գլխի 10-րդ կետով, մրցույթ մասնակիցներին չկաշկանդելու անհարգի(անհարկի/ խմբ) լարվածություն չստեղծելու նպատակով  չթույլատրել  «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» Հ/Կ-ի լրագրող Արաքս Մամուլյանին ներկա գտնվելու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակայի (համակագիր` 13-1), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչության պետի (ծածկագիր՝  1.2-53), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության վարչության պետի տեղակալի(ծածկագիր՝ 1.3-72), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 1.3-11), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ  ծրագրերի վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 1.3-83), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 1.3-67),  Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ- գլխավոր հաշվապահի (ծածկագիր՝ 1.3-70) համայնքային թափուր  պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված 2025 թվականի ապրիլի 25-ին, ժամը 11:00-ին կայանալիք մրցույթին»,- ասված է հանձնաժողովի  որոշման մեջ: Որոշումը ստորագրված է հանձնաժողովի անդամներ Մարիա Աղաջանովայի, Լուսինե Սարգսյանի, Ելենա Վարդանյանի, Ալիկ Հովհաննիսյանի, Արևհատ Բաղդասարյանի կողմից:

Նշենք, որ Factor TV-ին չի թույլատրվել ներկա գտնվել և լուսաբանել նաև Երևանի քաղաքապետարանում 2024 թվականի դեկտեմբերի 27-ին անցկացված մրցույթը, ընդ որում՝ հետաքրքիր է այն հանգամանքը, որ մրցույթին մեր մասնակցությունը չթույլատրելու որոշումների մեջ հանձնաժողովն ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ կրկնել է նույն տառասխալը՝ «անհարկի» բառի փոխարեն գրելով «անհարգի»: Սա այն դեպքում, երբ հանձնաժողովների կազմերը տարբեր են  եղել: Մասնավորապես՝ նախորդ որոշումը կայացրել էին հանձնաժողովի անդամներ Արամ Գյուլզադյանը, Լիլիթ Յավրյանը, Աննա Վարդանյանը և Լիլիթ Մարտիրոսյանը:

Նախորդ մրցույթից  հետո Factor TV-ին հայտնի էր դարձել նաև, որ հանձնաժողովը առանց մրցույթի մասնակիցներից նրանց դիրքորոշումը ճշտելու և ինքնուրույն դատողություններ կատարելու միջոցով է որոշել, որ մասնակիցները կարող են կաշկանդվել լրատվամիջոցի ներկայությունից:

Մինչ այդ՝ 2024 թվականի նոյմեբերի 11-ին անցկացված մեկ այլ մրցույթի էլ Factor TV-ի ներկայությունը չէր թույլատրվել այն պատճառաբանությամբ, թե իբր մրցույթը լուսաբանելու համար նախապես դիմում չենք ներկայացրել, բայց ինչպես ցույց է տալիս փորձը, թե՛ դիմում ներկայացնելու, թե՛ չներկայացնելու պարագայում լրատվամիջոցների մուտքը մրցույթին, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել մրցույթի հրապարակայնությունը, չի թույլատրվում:

 

Արաքս Մամուլյան