ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը հասնելուն․ Կայա Կալլաս

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

Մենք ակտիվորեն աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև կայունության ապահովմանն ու խաղաղության համաձայնագրի ստորագրմանը հասնելուն։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը։

«Լավ քննարկում ունեցանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Մենք ակտիվորեն աջակցում ենք երկու երկրների միջև կապերի, կայունության ապահովմանը և խաղաղության համաձայնագրի իրականացմանը։ Ես գոհունակությամբ ողջունում եմ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը։ Հուսով եմ, որ հաջորդ քայլերը կլինեն ավելի արդյունավետ»,- նշել է Կալլասը։

Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում կարևոր գործընկեր է ԵՄ-ի համար և ակնկալում են հարաբերությունների ամրապնդում։ Ըստ Կալլասի՝ Եվրամիությունը և Ադրբեջանը համաձայնության են եկել՝ վերսկսել բանակցությունները նոր գործընկերության և համագործակցության համաձայնագրի շուրջ։

«Այս գործընկերությունը պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի վրա, ներառյալ՝ ԵՄ անդամ պետությունների նկատմամբ հարգանքը, ինչպես նաև հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները», – ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի