Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ՀՀ անվտանգային և արտաքին քաղաքականության օրակարգին առնչվող հարցեր
Քաղաքականություն
25.04.2025 | 16:13
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
«Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ անվտանգային և արտաքին քաղաքականության օրակարգին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։