Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը
Հասարակություն
25.04.2025 | 13:40
«Սոլոմոնյան» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան)․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։