Սյունիքում մահացած զինծառայողին, ըստ ՔԿ-ի, ինքնասպանության են հասցրել

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող Արթուր Ավետիսյանի մահվան դեպքով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից։ Այս հոդվածը զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելն է մարտական հերթապահության կամ մարտական ծառայության ընթացքում։

Սահմանապահ զորքերի զինծառայող Արթուր Ավետիսյանը 19 տարեկան էր, ծառայում էր Սյունիքում։ Արթուրի մահվան մասին ԱԱԾ-ն հայտնեց ապրիլի 25-ին՝ նշելով, որ մահվան պատճառը եղել է «իրեն ամրակցված ինքնաձիգից ստացած հրազենային վնասվածքը»։

Այս ողբերգական դեպքից մեկ օր անց ԱԱԾ-ն նշում էր սահմանապահ զորքերի օրը։ Կազմակերպված միջոցառմանը մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ծավալուն ելույթ ունեցավ, առանձնահատուկ շեշտեց, որ սահմանապահ զինծառայողի օրը համընկել է Քաղաքացու օրվա հետ, սակայն, որևէ բառ չասաց սահմանապահ և ՀՀ քաղաքացի Արթուր Ավետիսյանի մասին։ Նիկոլ Փաշինյանն անգամ չցավակցեց զինծառայողի ընտանիքին։ Ցավակցական խոսքեր չկան նաև ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում։ Մամուլում տեղեկություններ կան, որ Արթուր Ավետիսյանը Սյունիքի մարզի Աշոտավան համայնքից է։ Երեկ տեղի է ունեցել նրա հուղարկավորության արարողությունը։

Նշենք, որ 2025 թվականի ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, որ ոչ մարտական պայմաններում զինծառայող է մահանում։

Նարեկ Կիրակոսյան