Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող քաղաքացին կալանավորվել է

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Քրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների:

Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու փաթեթ: Ըստ նրա փաթեթներում «Շոկո» տեսակի թմրանյութ էր: Նա ընդունեց նաև, որ նույն պարունակությամբ մի քանի փաթեթ արդեն տեղադրել է Գյումրու տարբեր վայրերում:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:

Ըստ հավաստի տեղեկությունների «Շոկոյի» փաթեթները, իրացման նպատակով, նրան տվել էր մեկ այլ գյումրեցի Դաշտենցի փողոցի բնակիչ 23-ամյա երիտասարդը, որը տելեգրամյան կայքէջի միջոցով զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ:

Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ընթացքում ստացվեց տեղեկություն, որ թմրանյութ ապօրինի պահող և օգտագործող գյումրեցի երեք երիտասարդ Տելեգրամ հավելվածի միջոցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող 23-ամյա երիտասարդի վարձակալած մեքենայով շրջում են Գյումրիում:

Քրեական ոստիկանները համագործակցեցին մարզի պարեկների հետ, և նույն օրը’ ժամը 20.35-ին,Գյումրիի Շիրազի փողոցում երեք երիտասարդները ձերբակալվեցին ու ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին վարչություն: Երիտասարդների խուզարկությամբ նույնպես հայտնաբերվեց թմրանյութ:

Սրանից էլ մեկ ժամ անց հերթը հասավ իրացման մեջ կասկածվող 23-ամյա երիտասարդին: Գյումրիի Տիգրան Մեծի փողոցում նա ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լցված կանաչ ու դեղին կպչուն ժապավենով 19 փաթեթ, իսկ գրպաններում` դեղնականաչավուն զանգված ու գաղտնի փականով դանակ: Փաթեթներում եղած զանգվածների ընդհանուր քաշն ավելի քան 36 գրամ էր:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ընթացքում թմրանյութերի տեղադրմամբ զբաղվող 32-ամյա տղամարդու ցույց տված վայրերում հայտնաբերվել է «Շոկո» տեսակի թմրամիջոցի վեց փաթեթ:

23-ամյա և 32-ամյա գյումրեցիներին մեղադրանք է ներկայացվել։ Նրանք կալանավորվել են:

Քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: