ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ում արված գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր եվրոպական երկրների դեսպանների հետ միասին այցելում են Հայաստանի Վայոց ձորի մարզ։ «- Համագործակցություն ԵՄ-ի և նրա անդամ պետությունների հետ – Հայաստանի ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն – Աջակցություն ԵՄ դիտորդական առաքելությանը»,- գրել է դեսպանը։

