Քաղաքապետարանը պաշտոնապես հաստատել է՝ Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել

Լուրեր

08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքապետարանը պաշտոնապես հաստատել է, որ Դավթաշեն, Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել․ հայտնում են Միկոյան 64-ի բնակիչները։

«2024 թվականի ապրիլի 16-ին Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչների, թաղամասի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո բնակիչների՝ քաղաքապետարան ուղարկված հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը գրավոր հաստատել է, որ համաձայն հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի՝ Դավթաշեն վարչական շրջան, Անաստաս Միկոյան հ.64/7 հասցեում գտնվող հողամասը ներառված է ընդհանուր օգտագործման գոտում։

Համաձայն գրության՝ նշված հասցեում կառուցապատման նպատակով նոր թույտվությունների տրամադրումը կհակասի գործող օրենսդրությանը։

Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ շահագործման թույլտվության ստացմանը հնարավոր կլինի անդրադառնալ միայն բազմաբնակարան համալիրի աշխատանքային նախագծերով սահմանված տարածքի բարեկարգման աշխատանքների ավարտից հետո։

Հիշեցնենք, որ Անաստաս Միկոյան 64 հասցեում բնակելի թաղամասի համաձայնեցված նախագծի մեջ է մտնում նաև վերոնշյալ՝ Միկոյան 64/7 հասցեով առանձնացված 0,4 հա հողամասը, որը որպես ընդհանուր օգտագործման տարածք նախատեսված է բարեկարգման և կանաչապատման համար», – նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները ի նշան բողոքի փակել են Եղվարդի խճուղին։