Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները ի նշան բողոքի փակել են Եղվարդի խճուղին

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները գրությամբ տեղեկացրել են, որ փակել են Անաստաս Միկոյան փողոցը/ Եղվարդի խճուղին։

Բողոքի ակցիայի մանրամասները՝ ստորև․

«Մենք՝ Անաստաս Միկոյան 64 հասցեի 6 շենքերի բնակիչներս ապրիլի 14-ին ժամը 08:00-ից փակել ենք Անաստաս Միկոյան փողոցը/Եղվարդի խճուղին՝  մեր բողոքի և անհամաձայնության ձայնը բարձրացնելու մեզ հետ տեղի ունեցող ապօրինությունների, անարդարությունների, կառուցապատող – բանկ – քաղաքապետարան – դատարան հանցավոր սխեմաների, կոռուպցիայի, ամենաթողության և պետության՝ սեփական քաղաքացիների հանդեպ անտարբերության վերաբերյալ:

 

Մեր պահանջները պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմիններից

 

  • Նախագծային փաստաթղթերով հաստատված և մեր գնման իրավունքներով սահմանված 3.37055 հա հողամասի նկատմամբ մեր ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի ապահովում,
  • այս հողամասից 0.4 հա մակերեսով հողամասի առանձնացման մասով իրավական գնահատական և գործարքի չեղարկում,
  • բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներին և գնման պայմանագրերի կետերին համապատասխան սեփականության իրավունքի փոխանցում,
  • 3-րդ անձանց իրավունքներից ազատ գույքի փոխանցում գնորդներին,
  • գնման պայմանագրերով ձեռք բերված անշարժ գույքի համար գնորդների կողմից որևէ լրացուցիչ գումարներ վճարելու բացառման երաշխավորում գրավառու Ամիօբանկ ՓԲԸ-ի կողմից,
  • Անօրինական ճանապարհով կառուցապատող – նոտար հանցավոր գործողությունների արդյունքում կանխիկ եղանակով գնման իրավունք ձեռք բերած գնորդների համար արդարացի լուծում՝ առանց լրացուցիչ գումարներ պահանջելու սեփականության իրավունքի փոխանցում,
  • շահագործման թույտվության հետ կապված կիսատ աշխատանքների իրականացման և շահագործման թույլտվության տրամադրման հստակ երաշխիքներ՝ գնորդների համար առանց լրացուցիչ ֆինանսական բեռի առաջացման,
  • հստակ և անաչառ հետաքննություն և իրավական գնահատական կատարված ապօրինությունների վերաբերյալ և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների ձեռնարկում՝ ապօրինությունները կատարած անձանց նկատմամբ,
  • հաստատված նախագծի` ապագայում որևէ էական փոփոխության բացառում,
  • մեր օրինակի հիման վրա այնպիսի իրավական և գերատեսչական ակտերի սահմանում, որոնց շնորհիվ կբացառվի համանման խնդիրների առաջացումը Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների համար։

Ուղերձ համաքաղաքացիներին

Սիրելի համաքաղաքացինե՛ր, ներողություն ենք խնդրում Եղվարդի խճուղու փակվելու հետևանքով պատճառվող անհարմարության համար։ Մենք՝ Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներս գիտակցում ենք, որ մեր գործողությունների արդյունքում դուք գուցե այսօր ուշացաք աշխատանքից, բժշկի այցելությունից կամ այլ հրատապ գործերից, խաթարվեց ձեր երեխաների կրթական պրոցեսը, դուք ժամանակին չհասաք ձեր տարեց ծնողներին։ Սակայն ցանկանում ենք, որ դուք իմանաք, որ մենք հարգում ենք համակեցության կանոնները և այսօրվա և գուցե առաջիկա մի քանի օրերի ճանապարհներիի փակումը հարկադրված քայլ է, որին մենք եկել ենք այլ՝ օրենսդրական, բանակցային, քաղաքաքացիական բողոքի բոլոր առկա գործիքակազմերը սպառելուց հետո։ Մենք, որպես մեր հանրության մի մասը, ցանկանում ենք, որ մեր երեխաները ապրեն արդար, մաքուր և ապահով միջավայրում, որտեղ հարգվում է քաղաքացիների սեփականության իրավունքը և տեղ չունի կոռուպցիան, անարդարությունը, զոռբայությունն ու անտարբերությունը։

Կոչ ենք անում նաև մեր իրավիճակում հայտնված մեր համաքաղաքացիներին նույնպես համախմբվել և պայքարել այս արատավոր երևույթների դեմ:

Ապօրինությունների ամբողջ շղթան և  նախապատմությունը «Հետք»-ի հետաքննությունում։

 

Ուղերձ իշխանություններին

2 ամիս առաջ ՀՀ Վարչապետը հրապարակել էր իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության առաջընթացի և զարգացման տեսլական՝ նշելով, որ  այն պետք է արտահայտվի պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Հրապարակված գաղափարախոսության հիմնասյուներից է այն, որ ժողովուրդը պետություն ստեղծում է՝ որպես բարեկեցության գործիք: Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ենք՝ մոտ 4000-ը այն 3 միլիոնից, որոնք որոշում են կայացրել Հայաստանի Հանրապետությունում ստեղծել, արարել, ասել է թե՝ ստեղծել բարեկեցություն։ Մենք կատարել ենք խնդիրներին առերեսվելու և դրանք սեփական պետությունում և սեփական պետությունով լուծելու ընտրություն։ Սակայն վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ պետական կառավարման համակարգում կան այս գաղափարախոսությանը խոչընդոտողներ կամ ուղղակի զրոյական ըմբռնում։ Մեր օրինակը տեսնելով՝ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի չի կարող հավատալ, որ  այս պետությունը սեփական բախտը որոշելու, ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է քաղաքացու համար, և լավագույն կյանքը հնարավոր է միայն հենց այս պետության մեջ:

Տպավորություն է, որ նույն տեսլականի՝ հարստացիր և հարստացրու գաղափարի միակ շահառուն անպատասխանատու բիզնեսն ու պետական համակարգն են, հերոսը միայն հարկ վճարող քաղաքացիներն են, իսկ միլիարդների հասնող հարկերից չարամտորեն խուսափող կառուցապատողներին պետությունը չի տեսնում: Մինչդեռ, ինչպես հրապարակված տեսլականում է ասվում, հարստանալու և հարստացնելու պետական տրամաբանությունը հնարավոր է միայն օրինականության, օրենքի առաջ բոլորի հավասարության, արդարության, ստեղծագործականության միջավայրում:

Սրանք ուղղակի  օրինակներ էին այն բանի, որ Կառուցապատող-պետական մարմիններ-ՏԻՄ մարմիններ-բանկեր քառանկյունու գործողությունները առնվազն մի քանի կետով հակասում են հրապարակված տեսլականին։

Հետևաբար՝ Հայաստանի հանրապետության քաղաքացիները, ի դեմս մեզ, պետք է ստանան հարցի պատասխանը․ Կառավարությունում այդ փաստաթղթում հրապարակված գաղափարների կրողներ կա՞ն, թե՝ ոչ։

 

Հետգրություն

Երևանի քաղաքապետարանը անդադար գովազդում է, թե ինչպես են վերադարձնում կամ ազատագրում ժամանակին զավթած կանաչ և բակային տարածքները, բայց միաժամանակ մեզանից ապօրինի որոշումներով խլում 4000քմ կանաչապատ բակային տարածք»: