Կիևի դատարանը հեռակա կարգով Վիկտոր Յանուկովիչին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ Ռուսաստան փախուստի գործով

Լուրեր

24.05.2026 | 15:50
Տեղամասային կենտրոնի փոփոխություն՝ օնլայն դիմումով․ ԿԸՀ-ի պարզաբանումը
24.05.2026 | 15:18
Ռուսաստանը գիշերը «Օրեշնիկ» է կիրառել․ Զելենսկի
24.05.2026 | 15:05
Եկեղեցու սպասավորները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների ու ազատազրկման․ Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 14:33
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ․ Նիկոլ Փաշինյան
24.05.2026 | 14:21
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
Բոլորը

Կիևի Պոդոլսկի շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին և երկրի քրեական հետախուզության վարչության նախկին պետի տեղակալ Կոնստանտին Կոբզարին դատապարտել է, համապատասխանաբար, 15 և 10 տարվա ազատազրկման, գրում է Ինտերֆաքսի ուկրաինական ծառայությունը։

Յանուկովիչը մեղավոր է ճանաչվել Ուկրաինայի պետական ​​սահմանով անձանց անօրինական տեղափոխումը կազմակերպելու և դասալքության հրահրելու մեջ (քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մաս, 27-րդ հոդվածի 4-րդ մաս, 408-րդ հոդվածի 2-րդ մաս), Կոբզարը՝ Ուկրաինայի պետական ​​սահմանով անձանց անօրինական տեղափոխումը և դասալքությունը կազմակերպելու համար (Ուկրաինայի քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մաս, 408-րդ հոդվածի 2-րդ մաս):

Նշվում է, որ դատախազները դատարանում ապացուցել են, որ 2014 թվականի փետրվարի 23-ին Ուկրաինայի նախկին նախագահը, գործելով նախագահական անվտանգության ծառայության նախկին ղեկավարի և ՌԴ ներկայացուցիչների հետ համաձայնությամբ, անօրինական կերպով օդային ճանապարհով հատել է երկրի պետական ​​սահմանը և կազմակերպել իր մերձավոր շրջապատից առնվազն 20 մարդու և Պետական ​​անվտանգության ծառայության զինվորական անձնակազմի տեղափոխումը։

Թռիչքն իրականացվել է օդային երթևեկության համար նախատեսված պետական ​​սահմանային անցակետից դուրս։ Նրանք Ռուսաստանի զինված ուժերի օդաչուի ղեկավարությամբ երեք ռուսական ռազմական ուղղաթիռներով թռիչք են կատարել Դոնեցկի մարզի Մանգուշի շրջանի Ուրզուֆ գյուղի ծայրամասից՝ Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ, դեպի Եյսկ քաղաքի ռազմական օդանավակայան։ Որոշ ժամանակ այնտեղ լինելուց հետո նրանք թռել են Անապա, այնտեղից էլ ռազմական տրանսպորտային ինքնաթիռով ուղևորվել Ղրիմի տարածքում գտնվող Գվարդեյսկոյեի ռազմական օդանավակայան։

Նշվում է, որ հետագայում Ուկրաինայի նախկին նախագահը որոշում է կայացրել ՌԴ ԶՈՒ-ի օգնությամբ վերջնականապես լքել Ուկրաինան։ Սևաստոպոլի Կազաչի ծոցի շրջանում գտնվող Ռուսաստանի Սևծովյան նավատորմի զորամասի տարածքում գտնվելով՝ նա Ուկրաինայի քաղաքացիական պաշտպանության վարչության զինծառայողներին, որոնք ապահովում էին իր անձնական անվտանգությունը, դրդել է դասալքության և Ռուսաստան մեկնելու։ Նախկին նախագահը Ղրիմի Ինքնավար Հանրապետությունից ծովով տարհանվել է ռուս զինվորականների կողմից։Հաղորդվում է, որ արդյունքում, պետական ​​անվտանգության աշխատակիցների մի մասը Սևաստոպոլից Ռուսաստանի Դաշնություն է մեկնել նավով՝ նախկին նախագահի հետ միասին։ Նրանք այլևս չեն վերադարձել զինվորական ծառայության։

Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայի և Ռուսաստանի տարածքով Յանուկովիչի տեղաշարժի երթուղին պլանավորված է եղել, լիովին վերահսկվել և ուղեկցվել  Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների և Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի զինվորական անձնակազմի կողմից։ Այն համաձայնեցվել է անմիջապես Ռուսաստանի նախագահի հետ։

Գործը քննվել է հատուկ դատական ​​​​վարույթի ընթացակարգով հեռակա կարգով (մեղադրյալների բացակայության պայմաններում), քանի որ անձինք թաքնվում են արդարադատությունից։ Հատուկ նախաքննությունը իրականացվել է Պետական ​​​​հետաքննչական բյուրոյի կողմից։

Ռուսաստանում ավելի քան 11 տարի թաքնվող Յանուկովիչի համար սա Ուկրաինայի դատարանի կողմից հեռակա կարգով կայացված երկրորդ քրեական դատավճիռն է։ 2019 թվականի հունվարին Յանուկովիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ պետական ​​դավաճանության և ագրեսիվ պատերազմ մղելուն օժանդակելու համար (Ուկրաինայի քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մաս, 27-րդ հոդվածի 5-րդ մաս, 437-րդ հոդվածի 2-րդ մաս): Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահի անվտանգության ծառայության Պետական ​​անվտանգության վարչության 15 նախկին աշխատակիցներ կասկածվում են դասալքության մեջ (Ուկրաինայի քրեական օրենսգրքի 408-րդ հոդվածի 2-րդ մաս):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի