«Երևանի կենտրոնի շենքերից մեկից ստացել են խմբային բողոք, երբ ամբողջ շենքի բնակիչները բողոք են ներկայացրել, որ իրենց հարևանությամբ գործող ռեստորանից լսվող աղմուկը ամբողջությամբ խաթարում է իրենց անդորրը», – այսօր աղմուկի թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։ ՄԻՊ-ի խոսքով՝ նախաձեռնել են գործընթաց, որի արդյունքում տեսչական մարմինը աղմուկի մակարդակի չափումներ է իրականացրել և արձանագրել …

