Կանաչ ու նարնջագույն դարակաշարեր․ ինչի համար են դրանք, և արդյոք առևտրի կետերը հետևում են նոր կանոնին

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Երեկվանից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։ Նոր կարգավորման համաձայն՝  փոխարինիչներով կաթնամթերքը և առանց դրանց` մաքուր կաթնամթերքը պետք է վաճառվեն տարբեր գույնի դարակներում։

Ապրիլի 27-ից առևտրի կետերում կանաչ դարակաշարերում, ըստ նոր կարգավորման, պետք է տեղադրվի այն  կաթնամթերքը, որն առանց կաթնային յուղի փոխարինիչի է, իսկ նարնջագույն դարակաշարերում՝ կաթնային յուղի փոխարինիչ պարունակող կաթնամթերքը։

Ըստ սահմանված կարգի՝ դարակաշարերի վրա նշումները պարտադիր պետք է լինեն նաև «Առանց կաթնային յուղի փոխարինիչի»  և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակները։

Factor.am-ն այսօր շրջել է մայրաքաղաքում գործող սուպերմարկետների ցանցերի մի քանի առևտրի կետերում՝ պարզելու՝ արդյոք նոր կարգի կիրառմամբ է վաճառվում կաթնամթերքը, թե՝ ոչ։

Մենք արձանագրել ենք, որ, օրինակ, Սարյան12 հասցեում գործող առևտրի կետում կաթնամթերքը կանաչ և նարնջագույն դարակաշարերում տեղադրված չէ։ 

 

Սուպերմարկետներից մեկի՝ Մաշտոցի 42 հասցեում գտնվող առևտրի կետում ևս կաթնամթերքն այս պահին չի վաճառվում նոր կարգով, կանաչ և նարնջագույն դարակաշարերը դարձյալ բացակայում են։ 

Մեր շրջայցի ընթացքում արձանագրեցինք, որ սուպերմարկետներիցվ մեկի՝ Թումանյան փողոցում գտնվող առևտրի կետում կաթնամթերքը կանաչ և նարնջագույն դարակաշարերում են շարված, ինչպես նաև տեղադրված են տեղեկատվական պիտակները։

 

Թեև արդեն երկրորդ օրն է` ինչ կարգավորումն ուժի մեջ է, բայց սուպերմարկետներից մեկ ուրիշի՝ Մաշտոցի 20 հասցեում գտնվող մասնաճյուղի կաթնամթերքի վաճառքի բաժնում ևս առանձնացված չեն դարակաշարերը, չկան նաև տեղեկատվական պիտակները։

Սննդամթերքի անվտանգության և տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից հայտնեցին, որ սովորաբար նախատեսված պլանային ստուգումների ժամանակ են ուշադրություն դարձնում, որքանով են պահպանվում կաթնամթերքի վաճառքի համար սահմանված կանոնները։  ՍԱՏՄ-ից նշեցին, որ եթե սպառողների կողմից բողոք է լինում, գնում են բոլոր ահազանգերի հետքերով։

Նշենք, որ ըստ օրենքի, կաթնամթերքի վերաբերյալ նոր կարգավորումը պետք է գործի  երկու հարյուր քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում:

Իսկ տնտեսվարողները, որոնք չեն ապահովի կաթնամթերքի վաճառքի նոր կանոնները՝ վարչական տույժի կենթարկվեն։

Կարգավորման համաձայն՝ երկու հարյուր քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում և իրացման ցանցերում կաթնամթերքի համապատասխան դարակաշարերում չտեղադրելը և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով չապահովելը առաջացնում է նախազգուշացում:

Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում նախազգուշացումից հետո կրկին կատարելը կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

 

Մանյա Պողոսյան