ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերը սեպտեմբերի 25-ին կայանալիք ընդունելությանը, որտեղ հանդիպում են համաշխարհային առաջնորդները և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները: Տեղեկությունը Civil Georgia-ին հաստատել են Վրաստանի կառավարության վարչակազմից։ Կոբախիձեի գլխավորած վրացական պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի աշնանային նստաշրջանի հետ կապված ավանդական ընդունելությանը Կոբախիձեի …