Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Թրամփի և Պուտինի հանդիպումը

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը, եթե երկու կողմերն էլ համաձայնվեն։ Այս մասին ռուսական ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անկարայի դիվանագիտական ​​աղբյուրը, փոխանցում է Turkiye Today-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում նշել էր, որ կարող է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 13-ից 16-ը Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ և Կատար կատարած այցից հետո։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ասել էր, որ երկու առաջնորդների միջև ցանկացած հանդիպում պետք է արդյունավետ լինի, և որ նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են։ Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովն իր հերթին հայտարարել էր, որ դեռևս որևէ կոնկրետ ամսաթիվ կամ վայր չի համաձայնեցվել։

«Ինչո՞ւ ոչ։ Թուրքիան այսօր ծառայում է որպես դիվանագիտության կենտրոն, երկու կողմերն էլ վստահում են Թուրքիային և նրա առաջնորդին։ Ես կարծում եմ, որ եթե երկու կողմերն էլ կամենան, նման հանդիպում կազմակերպելը Թուրքիայում հնարավոր է։ Արդեն իսկ Թուրքիայում Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների անցկացման փորձ կա»,- շեշտել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ըստ աղբյուրի՝ Թուրքիան անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում չի կայացրել։

«[Թուրքական կողմից] պաշտոնական որոշումներ չեն եղել։ Եթե այդպիսիք լինեն, մենք կհայտարարենք դրանց մասին»,- ասել է աղբյուրը։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ նախագիծը ներառում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ, հիմնականում՝ Եվրոպայից։ Ուկրաինացի և եվրոպական ներկայացուցիչների հակաառաջարկը ենթադրում է Կիևի համար ամուր երաշխիքներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին նման պարտավորություններ։

Ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում դիվանագիտական ​​աղբյուրը նաև անդրադարձել է պատժամիջոցներին՝ նշելով, որ Ռուսաստանի բանկային հատվածի նկատմամբ պատժամիջոցների վերացումը դարձել է անհրաժեշտություն։

«Սա կարող է նպաստել ներդրումների աճին և ամրապնդել Ռուսաստանի, Թուրքիայի և ավելի լայն տարածաշրջանի միջև տնտեսական կապերը։ Ցավոք, խնդիրը դեռևս շարունակվում է»,- ասել է աղբյուրը։

Թուրքիայում ռուբլով գործարքների և բանկային հաշիվների բացման հետ կապված խնդիրները սկսվել են անցյալ տարվա կեսերին՝ երկրորդական պատժամիջոցների մտավախության պատճառով։

Մարտին էլ Անկարայի Ziraat Bank-ի մասնաճյուղի ներկայացուցիչը հայտնել էր, որ թուրքական պետական ​​բանկերը դեռևս չեն բացում ռուբլով հաշիվներ, և որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև գործարքների հետ կապված խնդիրները շարունակում են մնալ։ Սակայն ավելի ուշ բանկը հայտարարել էր, որ արգելքներ չկան, Ռուսաստանի քաղաքացիների դիմումներն ընդունվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի