Բաքուն հայտնում է, թե իր պահանջով Ինտերպոլը Մակրոնի անվտանգության նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարել

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Երկարատև ընթացակարգից հետո Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը միաձայն արդարացված է ճանաչել Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Բենալլայի նկատմամբ հետախուզումը և 2025 թվականի ապրիլին նրան ներառել միջազգային հետախուզվողների ցուցակում և ծանուցումներ ուղարկել բոլոր անդամ պետություններին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, թե այս որոշման հիմքում ընկած է 2024 թվականին Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության կողմից քննվող քրեական գործի շրջանակում ներկայացված իրավական հարցումը։

Հաղորդվում է, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի  անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Բենալլան և ֆրանսիական SAUR ընկերության փոխնախագահ Անաս Դերազը (որն այժմ գտնվում է Ադրբեջանում և մեղադրվում է քրեական հետապնդման մեջ) մեղադրվում են 2018 թվականին խոշոր չափի կաշառք ստանալու և այլ հանցագործություններ կատարելու մեջ՝ ադրբեջանական ծագում ունեցող ռուս միլիարդատեր Ֆարհադ Ահմեդովի ակտիվների նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման դիմաց։

Նշվում է, թե գործի վերաբերյալ, ըստ նախկինում հրապարակված հոդվածների, ֆրանսիացի պաշտոնյաները կաշառք են պահանջել Ահմեդովից՝ նրա շքեղ «Լունա» զբոսանավը միջազգային կալանքից ազատելու և պատժամիջոցներից պաշտպանելու դիմաց։

Ըստ տեղեկությունների՝ Ֆարհադ Ահմեդովն այս գումարի մի մասը փոխանցել է Ալեքսանդր Բենալլայի կողմից «BANK OF AFRICA UNITED KINGDOM PLC SC PAR»-ի ֆրանսիական մասնաճյուղում բացված բանկային հաշվին, ինչպես նաև Անաս Դերազի կողմից «AL HILAL BANK»-ում բացված հաշվին։

Դերազն Ադրբեջանում պատասխանատվության է ենթարկվել, նրան արգելվել է լքել երկիրը, Բենալլայի վերաբերյալ դիմումը ուղարկվել է Ինտերպոլ՝ նրան միջազգային հետախուզման մեջ ընդգրկելու համար։

Հայտնի է, որ Բենալլան ներկայում կանգնած է արտահանձնման առջև այն երրորդ երկրում, որտեղ գտնվում է։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սպասվում է, որ առաջիկայում սկսվելու է Ադրբեջանում ավելի վաղ ձերբակալված Դերազի դեմ հարուցված քրեական գործով բաց դատավարությունը, իսկ «միջազգային կոռուպցիայի մասին հրապարակվելիք ապացույցները նոր սկանդալների պատճառ կդառնան»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի