Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 8-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը։ ՄԻՊ-ի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսը։ «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, մասնավորապես՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող …