Մի քանի օր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես է Մերսեդեսի վորորդը երթևեկում մայթով։ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայությունն այսօր հայտնաբերել է վարորդին, մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմել։ Տեղեկությունը Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Factor.am-ին հայտնի դարձավ, որ Մերսեդեսը երթևեկում է ռուսական պետհամարանիշով։ Նարեկ Կիրակոսյան

