Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ականի պայթյունի հետևանքով զինծառայող է վիրավորվել։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ ընդգծելով, որ վիրավորված զինծառայողի կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ «Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- ասաց Թորոսյանը։

