Տիրանայում տեղի է ունենում Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Քաղաքականություն
16.05.2025 | 13:32Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ալբանիայում։ Նա մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: