Վերացվել է Սևանի «Հայկական ճամբար» հանգստի գոտու ջրօգտագործման կասեցումը. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Գեղարքունիքի մարզի «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում նախկինում կասեցվել էր «Հայկական ճամբար» հանգստի գոտում առանց համապատասխան թույլտվության խորքային հորից կատարվող ապօրինի ջրօգտագործումը․ հայտնում են ԲԸՏՄ-ից։
«Ընկերությունը սահմանված ժամկետում լիազոր մարմնից ձեռք է բերել ջրօգտագործման թույլտվություն, որի արդյունքում կասեցումը վերացվել է»,- ասված է հաղորդագրությունում։