Քննարկվել են ՀՀ-ի և Վրաստանի միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
16.05.2025 | 13:45
Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի հետ։ Հանդիպմանը քննարկվել է ՀՀ և Վրաստանի միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Այդ մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: