ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթվա ճեպազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը։ Արձագանքելով հարցին, որ Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հրադադարի խախտման մասին և հենց Բաքուն է կրակում ՀՀ սահմանամերձ շրջանների ուղղությամբ, նոր էսկալացիայի պատրվակ փնտրում, Զախարովան հայտարարել է, որ հետևում են իրավիճակին։ «Հաստատում ենք մեր կոչը Բաքվին ու Երևանին՝ զսպվածություն դրսևորել, քայլեր …

