Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի փոխնախագահ Համիդ-Ռեզա Հաջի Բաբային արդյունավետ հանդիպում են ունեցել Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում: Կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Իրանի միջեւ բազմակողմ հարաբերությունների կարեւորությունը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Իրանի հետ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ …

