Ինչ փոփոխություններ են կատարվել սոցիալական ծախսի փոխհատուցման գործընթացում

Լուրեր

13.06.2026 | 21:11
Թվեր, որ կարող են փոխել պատմությունը․ ընտրության թաքնված ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 20:00
Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ. Փաշինյանը՝ Սթարմերին
13.06.2026 | 19:41
Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագծի իրականացման հարցեր
13.06.2026 | 19:10
Փաշինյանը հրավիրում է աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին՝ միանալ ՀՀ կառավարության կադրային բանկին
13.06.2026 | 19:00
Այսօր խորհրդային «դանոս»-ի ոճը համացանցում է, նախընտրական շրջանի հայհոյանքն էլ էր այդտեղից. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 18:43
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
13.06.2026 | 18:33
Ընտրակաշառքը զանգվածային բնույթ է կրել, սակայն քվեարկության արդյունքները արտացոլում են քաղաքացիների կատարած քվեն. «Անկախ դիտորդ»-ի նախնական գնահատականը
13.06.2026 | 18:25
ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել 24 ժամվա ընթացքում. Թրամփը վերահրապարակել է Պակիստանի վարչապետի հայտարարությունը
13.06.2026 | 18:13
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը․ ստորագրումը կարող է կայանալ առաջիկա օրերին
13.06.2026 | 17:57
Վաղը ԿԸՀ-ն կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները
13.06.2026 | 17:47
Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
13.06.2026 | 17:19
Խաղաղ օվկիանոսում սկսվել է Էլ Նինյո կլիմայական երևույթը. այն կարող է փոխել եղանակն ամբողջ աշխարհում
13.06.2026 | 16:59
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
13.06.2026 | 16:47
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
13.06.2026 | 16:20
Որոշ շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն, շարունակելով եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ իրազեկումների շարքը, ներկայացնում է սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում 2025 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունները։

 

Եթե վճարումը չի կատարել հայտարարատու հանդիսացող անձը

2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցումից հայտարարատու ֆիզիկական անձը կարող է օգտվել նաև այն դեպքում,  երբ սոցիա­լական ծախսերի դիմաց փաստացի վճարումը կատարվել է այլ անձի կող­մից, սակայն                                 իր միջոցներով, ինչը պետք է հիմնավորել համապա­տաս­խան փաստաթղթերով՝ վճարումը հիմնավորող փաս­տաթղթով, կամ վճար­ման հանձնարարականով (որտեղ պետք է նշված լինի վճարումը տվյալ ֆիզի­կական անձի միջոցներից կատարված լինելու վերաբերյալ), կամ ֆիզիկական անձի (անձանց) համապատասխան հաս­տատմամբ (հայտարարությունով)։

Իսկ 2025 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե սոցիալական ծախսերն անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզի­կական անձի կողմից, այսինքն, երբ վճարումը հիմնավորող փաստաթղթում որպես վճարող հանդիսանա հայտարարատուն։ Բացառություն են կազմում դասագրքե­րի վարձակալության նպատակով կատարված ծախսերը և աշխատողից հատուցում ստանալու պայմանով գործատուի կողմից ապահովագրական փաթեթների ձեռքբերման գծով կա­տարված ծախսերը։

 

Հաշվարկային փաստաթղթի դուրսգրում համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից

Համայնքների պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների մասով  հաշվարկային փաստաթղթերը համայնքների անունից կարող են դուրս գրել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների համար վճարվում է տեղական վճար՝ այն համայնքային բյուջե, որի ենթակայությամբ գործում է տվյալ հաստատությունը։

 

Եթե առողջության ապահովագրական փաթեթը ձեռք է բերել գործատուն

Եթե առողջության ապահովագրական փաթեթը աշխատողի կամ նրա ընտանիքի անդամի համար ձեռք է բերել գործատուն, այսինքն որպես ապահովադիր հանդես է եկել գործատուն, սակայն ապահովագրավճարի գծով կատարված ծախսի դիմաց աշխատողից ստացել է հատուցում, ապա հայտարարատու հանդիսացող աշխատողը՝ գործատուին տրամադրված հատուցման գումարի մասով, կարող է օգտվել փոխհատուցումից: Այս դեպքում գործատուի կողմից ապահովագրական ընկերությանը տրվում է տեղեկանք՝ ապահովագրավճարի մասով աշխատողից հատուցում ստանալու վերաբերյալ, որի հիման վրա ապահովագրական ընկերութ­յունն ապահովադիր անձի՝ գործատուի անունով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում, որպես սոցիալական ծախս կատարող, նշում է հայտարարատու հանդիսացող աշխատողի տվյալները։ Հիշեցնենք, որ այս կարգավորումը կիրառելի է 2024 թվականի հունվարի 1-ից։

 

Փոփոխություններ առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման կարգում

Սոցիալական փաթեթի շահառուները, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողներն առողջության ապահովագրական փաթեթի գծով սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն սոցիալական փաթեթի շահառու և նշված կազմակերպությունների աշխատող չհամարվող ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով։ Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթի շահառուները և նշված կազմակերպությունների աշխատողները  փոխհատուցումից կարող են օգտվել նաև իրենց և/կամ ընտանիքի անդամների համար ատամնաբուժական ծառայությունների մասով կատարված ծախսերի մասով։