Քաղաքացիական հասարակության կրթությունը՝ Հայաստանի բուհերում. նոր համագործակցության հուշագրեր են ստորագրվել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանի յոթ ուսումնական հաստատություններում «Քաղաքացիական հասարակություն» ակադեմիական մոդուլ կներդրվի։ Սա են նախատեսում մայիսի 14-ին ստորագրված եռակողմ համագործակցության հուշագրերը։ Մոդուլը մշակվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ Եվրամիության կողմից համաֆինանսավորվող «STRIVE» ծրագրի շրջանակում։

Հուշագրերը ստորագրվել են ՆԵՖ Բելգիա կազմակերպության, ՀԿ Կենտրոնի և Երևանի պետական, Հայաստանի ազգային ագրարային, Եվրասիա միջազգային, Գորիսի պետական համալսարանների, Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջ և Բերդի բազմագործառութային քոլեջների միջև։

Միջոցառման ժամանակ ունեցած ելույթում ԵՄ ծրագրերի ղեկավար Բրունո Մոնտարիոլը շեշտել է Եվրոպական միության հանձնառությունը Հայաստանում կրթության ոլորտի զարգացմանը։ Նա ընդգծել է՝ ԵՄ-ն խրախուսում է կրթական հաստատությունների մասնակցությունը նման ծրագրերին՝ ուղղված կրթական որակի և ոլորտային բարեփոխումների խթանմանը։

ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանի խոսքով՝ ստորագրված հուշագրերն արտահայտում են կրթական հաստատությունների պատրաստակամությունն ու տեսլականը՝ քաղաքացիական կրթությունն ընդգրկելու կրթական գործընթացում։

«Մենք հավատում ենք, որ սա կօգնի ձևավորել պատասխանատու, ներգրավված և ակտիվ քաղաքացիներ»,- հավելել է նա։

Նիյր Իսթ Ֆաունդեյշնի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն և «STRIVE» ծրագրի ղեկավար Արփինե Բաղդոյանն էլ իր խոսքում ընդգծել է. «Ձեր ուսումնական հաստատությունները հանդիսանում են այս բաղադրիչի երկարաժամկետ կայունությունն ապահովողներ։ Մենք լիահույս ենք, որ նոր հաստատություններ ևս կմիանան այս նախաձեռնությանը»։

Ներկայում նշված բուհերն ու քոլեջներն ուսումնական պլանների հաստատման փուլում են, և ակնկալվում է, որ 2025 թվականի սեպտեմբերից «Քաղաքացիական հասարակություն» մոդուլն արդեն կդասավանդվի ուսանողներին։

Նշենք, որ ավելի վաղ համագործակցության հուշագիր է կնքվել նաև Վանաձորի պետական համալսարանի հետ։

Ծրագրի շրջանակում մշակված կրթական մոդուլը նպատակ ունի բարձրացնել ուսանողների իրազեկվածությունը քաղաքացիական հասարակության դերի, գործառույթների և զարգացման ուղիների վերաբերյալ՝ նպաստելով քաղաքացիների քաղաքացիական գիտակցության և ներգրավվածության բարձրացմանը։