7 տարի ՊՎԾ-ն ստուգումներ չի արել, չգիտենք՝ խնդիր կառաջացնի՞, թե՝ ոչ․ Խաչատրյանը՝ ՊՎԾ պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
Բոլորը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց, որ ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է պետական բյուջեի վերահսկողությունը Ֆինանսների նախարարությունից փոխանցել Պետական վերասկողական ծառայությանը։ Պետրոսյանի խոսքով՝ այդ գործառույթը պետք է կատարի ՊՎԾ կազմում հատուկ այդ նպատակով ձևավորվելիք մասնագիտացված նոր ստորաբաժանումը՝ Ֆինանսաբյուջետային հսկողության վարչությունը:

«Գործող օրենքով՝ վերահսկողական ծառայությունը ՏԻՄ-երում ուսումնասիրում և գնահատում է պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկության արժանահավատությունը: Նոր կարգավորմամբ՝ տեղական ինքնակառավարման մարմիններում վերահսկողություն իրականացվելու է նաև պետական բյուջեից համայնքներին տրված ֆինանսների կառավարման օրինականության նկատմամբ: Խոսքը բացառապես այդ միջոցների կառավարման մասին է։ Ծախսման հայեցողությունը և դրանց բովանդակային վերահսկողությունը բացառապես ՏԻՄ լիազորությունների շրջանակում է»,- նշեց պաշտոնյան։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ այս փոփոխություններով ՊՎԾ-ն նաև վերահսկելու է համայնքների դոտացիաներն, ինչն, ըստ նրա, միջամտություն է ՏԻՄ-ի աշխատանքին։ Ռոմանոս Պետրոսյանը, դիմելով Արթուր Խաչատրյանին, ասաց, երբ օրենքն ուժի մեջ է մտել այդ ժամանակ նա նախարարի պաշտոն է զբաղեցրել և օրենքի նախկին կարգավորումները որևէ խնդիր չեն առաջացրել։ Ընդդիմադիր պատգամավորն էլ արձագանքեց՝ նշելով «7 տարի ՊՎԾ-ն ստուգումներ չի արել, չգիտենք՝ խնդիր կառաջացնի՞, թե՝ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։